Նորություններ

Շնորհավոր տոնդ , Հայոց բանակ

Կրթական 2019-01-28

Մարդաշատ էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Դպրոց էին այցելել ծնողներ, դպրոցի արդեն զորացրված շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ: Դպրոցը շուքով նշում էր Հայոց բանակի տոնը : Մասնակցում էին դպրոցի բոլոր աշակերտները : Տպավորիչ ու հուզառատ միջոցառում էր, հպարտության ու զինվորագրման , զորացման և ուժի տոն: Դպրոցի տնօրեն Մ. Շատոյանը շնորհավորեց ներկաներին և բանակում ծառայող շրջանավարտներին ազգային տոնի կապակցությամբ, տոկունություն ու զորություն մաղթեց հայրենիքի պաշտպաններին, հորդորեց հանուն նոր ու հզոր Հայաստանի , զինվորագրվել հայրենիքի շենացման գործին: Ծնողները շնորհակալություն հայտնեցին սիրելի դպրոցին իրենց զավակների նկատմամբ ունեցած հարգանքի և մեծարանքի համար: Եղիցի հաղթանակ և խաղաղություն հայոց աշխարհում :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: