Նորություններ

Վայելչագրության մրցույթ Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում

Կրթական 2019-01-26

Հունվարի 23-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում անցկացվեց ավանդական դարձած վայելչագրության մրցույթը 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:Այս մրցույթը բացում է Մայրենիի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:Մրցույթին մասնակցում էին 3-րդ և 4-րդ դասարանների այն աշակերտները, որոնք հաղթող էին ճանաչվել իրենց դասարաններում անցկացված մրցույթների արդյունքում:Ժյուրին գնահատում էր յուրաքանչյուր առաջադրանքի թե´ վայելչագրությունը, թե´ ուղղագրությունը և թե´ մտքի սահունությունը:Թեժ պայքարի արդյունքում ընտրվեցին մրցույթի հաղթողները:Հաղթող աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով:Խրախուսական նվերներ ստացան նաև մրցույթի բոլոր մասնակիցները:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: