Նորություններ

Մեկնարկել է Tradewise Chess Festival շախմատի փառատոնը

Սպորտ 2019-01-23

Ջիբրալթարում մեկնարկել է Tradewise Chess Festival շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: Մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Վաշյե Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ),Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դավիդ Նավարան (Չեխիա), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա): Առաջին տուրում 31-րդ քայլին Լևոն Արոնյանը հաղթել է հնդիկ Խուրաշմա Սուկանդարին, Հրանտ Մելքումյանը դժվարին պայքարում 1116-րդ քայլին հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Դինա Բելենկայային։ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել մեքսիկուհի Ավիլայի հետ։ Նշենք նաև, որ Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի մինչը հունվարի 31-ը: Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: