Նորություններ

Հայտնի են շախմատի Հայաստանի առաջնության հաղթողների անունները

Սպորտ 2019-01-21

Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019 թվականի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարի միանձյա առաջատար Արման Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Պետրոսյանի հետ՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվելով Հայաստանի չեմպիոն: Փաշիկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճում է 2-րդ անգամ. առաջին անգամ Փաշիկյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել 2009 թվականին: Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 2-րդ հորիզոնականները: Զավեն Անդրիասյանը 4 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում: Կանանց մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի է խաղացել Մարիամ Մկրտչյանի հետ, ինչը բավարար էր մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվելու Հայաստանի կանանց չեմպիոն: Գևորգյանն այս կոչումը վերջին 4 տարվա մեջ նվաճում է 3-րդ անգամ: Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը վաստակել են 4.5-ական միավոր՝ կիսելով 2-3-րդ հորիզոնականները: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: