Նորություններ

Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները

Սպորտ 2019-01-18

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացած Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակում անցկացվել է 6 պատանեկան մրցաշար, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 650 պատանի շախմատիստ և մեկ շրջանային մրցաշար, որին մասնակցել է 4 երկիր ներկայացնող 10 շախմատիստ՝ այդ թվում 3 գրոսմայստեր:

Շրջանային մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտիյ Սիչովը: Հայաստանի ներկայացուցիչներից հաջող է հանդես եկել պատանի շախմատիստ Արթուր Դավթյանը՝ 5.5 միավորով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը և լրացնելով միջազգային վարպետի նորմա: Լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրավ Ստուրուան:

 

Պատանեկան մրցաշարերում մրցանակային տեղեր են զբաղեցրել՝

Ա1 մրցաշար - մինչև 18 տարեկաններ

     1-ին տեղ՝ Մելիքյան Գնել (8.5 միավոր)

     2-րդ տեղ՝ Գևորգյան Ալբերտ (8 միավոր)

     3-րդ տեղ՝ Մանուկյան Ալեքս (6.5 միավոր)

     4-րդ տեղ՝ Սահակյան Արման (6.5 միավոր)

     5-րդ տեղ՝ Չաքրյան Էրիկ (6.5 միավոր)

     6-րդ տեղ՝ Աբգարյան Հարություն (6 միավոր)

     7-րդ տեղ՝ Ստեփանյան Համայակ (6 միավոր)

 

Ա2 մրցաշար - մինչև 14 տարեկաններ

     1-ին տեղ՝ Մանուկյան Սևակ (8 միավոր)

     2-րդ տեղ՝ Բաբայան Ռաֆայել (7.5 միավոր)

     3-րդ տեղ՝ Ռոստոմյան Միքայել (7 միավոր)

     4-րդ տեղ՝ Աբրահամյան Դավիթ (6.5 միավոր)

     5-րդ տեղ՝ Սահակյան Ալեքս (6.5 միավոր)

 

Ա3 մրցաշար - մինչև 12տ. պատանիներ

     1-ին տեղ՝ Հովյան Նիկոլայ (7.5 միավոր)

     2-րդ տեղ՝ Շահինյան Վլադիմիր (7.5 միավոր)

     3-րդ տեղ՝ Ագասարով Բենիկ (7.5 միավոր)

     4-րդ տեղ՝ Գրիգորյան Դավիթ (7 միավոր)

     5-րդ տեղ՝ Ալեքսանյան Դավիթ (7 միավոր)

 

Ա4 մրցաշար - մինչև 10տ. պատանիներ

     1-ին տեղ՝ Հովակիմյան Վաչե (8.5 միավոր)

     2-րդ տեղ՝ Ղազարյան Նարեկ (8 միավոր)

     3-րդ տեղ՝ Մուրադյան Արթուր (7.5 միավոր)

     4-րդ տեղ՝ Պետրոսյան Տիգրան (7 միավոր)

 

Ա5 մրցաշար - մինչև 8տ. պատանիներ

     1-ին տեղ՝ Սողոմոնյան Տիգրան (9 միավոր)

     2-րդ տեղ՝ Իբոյան Միքայել (7.5 միավոր)

     3-րդ տեղ՝ Աբրահամյան Նարեկ (7 միավոր)

 

Բ մրցաշար - մինչև 12տ. աղջիկներ

     1-ին տեղ՝ Սարգսյան Լիլիթ (7.5 միավոր)

     2-րդ տեղ՝ Մխիթարյան Էմմա (7 միավոր)

     3-րդ տեղ՝ Մուրադյան Անահիտ (7 միավոր)

     4-րդ տեղ՝ Առաքելյան Սյուզաննա (7 միավոր)

     5-րդ տեղ՝ Մարտիրոսյան Զարուհի (6.5 միավոր)

 

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հատուկ մրցանակի է արժանացել Հովհաննիսյան Մանեն (5 միավոր), մինչև 16 տարեկան աղջիկների խմբում՝ Եդիգարյան Ասյան (5 միավոր), մինչև 14 տարեկան աղջիկների խմբում՝ Հարությունյան Մելինեն (5 միավոր), մինչև 10 տարեկան աղջիկների խմբում՝ Կարապետյան Անժելան (6 միավոր), մինչև 8 տարեկան աղջիկների խմբում՝ Նահապետյան Անին (4 միավոր):

 

Աղբյուրը՝ Мamul.am

 

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: