Նորություններ

Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում

Սպորտ 2019-01-17

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել beIN SPORTS ալիքում, որտեղ կկատարի փորձագետի աշխատանք: Պորտուգալացի մասնագետն աշխատանքը կսկսի հունվարի 17-ին՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի և Կատարի հավաքականների միջև Ասիայի գավաթի խաղարկության երրորդ տուրի խաղը։ Նշենք նաև, որ հունվարի 19-ին Մոուրինյոն կմեկնաբանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը։ Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: