Նորություններ

Մեսսին՝ պատմական ռեկորդի հեղինակ

Սպորտ 2019-01-14

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմական ռեկորդ է սահմանել՝ Լա լիգայում անցկացրած 435-րդ խաղում խփելով իր 400-րդ գոլը։ Պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստ նման արդյունքի չի հասել։ Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Էյբար»-ի դեմ խաղում Մեսսին դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Գոլերի թվով 2-րդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Լա լիգայում անցկացրած 292 խաղում դարձել է 311 գոլի հեղինակ: Լավագույն եռյակը եզրափակում է Տելմո Սարան է, ով Բիլբաոյի «Աթլետիկ»-ի կազմում անցկացրած 277 խաղում դարձել է 251 գոլի հեղինակ: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: