Նորություններ

Ջրօրհնեքի արարողությունը Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-01-11

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հյուրն էր Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Հայկը՝ ջրօրհնեքի արարողությունը կազմակերպելու նպատակով: Քահանան իր խոսքն սկսեց նախաբանով՝ ներկայացնելով հոգևոր արժեքների և քրիստոնեական հավատքի անսասան հիմնասյուները ՝ հայրենիք, եկեղեցի, դպրոց… Հ որդորեց լինել մարդկային առաքինությունների կրողներ, օրհնեց կրթօջախը, աշակերտներին, աշխատակազմին: Աշակերտները ակնածանքով հետևում էին արարողակարգին: Քահանան օրհնեց հացը, ջուրը, աղը և բաժանեց ներկաներին: Տեր Հայկը իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրեն տիկին Շատոյանին միշտ աջակից լինելու քրիստոնեական դաստիարակությանը նպաստելու գործում:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: