Նորություններ

Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Սպորտ 2019-01-11

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի քանի շաբաթ դադարից հետո վերսկսել է մարզումները: Այդ մասին նշել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին։ Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հունվարի 12-ին կմրցի «Վեստ Հեմ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին: Աղբյուրը՝ Operativ.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: