Նորություններ

Հայտնի են դահուկավազքի Հայաստանի չեմպիոնները

Սպորտ 2019-01-10

Աշոցքում անցկացվել է դահուկավազքի Հայաստանի 2019 թվականի առաջնությունը, որին մասնակցել են 31 մարզիկ և մարզուհի: 5 կմ ազատ, դասական ոճերում և 1,5 կմ արագավազքի կանանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Կատյա Գալստյանը (Աշոցք): Նույն մրցաձևերի տղամարդկանց 10 կիլոմետրում և 1,5 կմ արգավազքում առաջին տեղն է զբաղեցրել ՖԻՄԱ -ի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Մրցանակակիրներ են դարձել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները: Նշենք նաև, որ հունվարի 15-ին Ֆինլանդիայում կմեկնարկի աշխարհի պատանեկան առաջնությունը, իսկ փետրվարի 23-ից Ավստրիայում հաղթողի կոչման համար կպայքարեն աշխարհի մեծահասակ դահուկորդները: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: