Նորություններ

Կախարդական անտառում

Կրթական 2018-12-30

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում դեկտեմբերի 24-ին հեքիաթային օր էր, քանի որ IV ա դասարանի երեխաները պատրաստել էին տոնական հանդես`կախարդական անտառում /դասվար` Ն. Վարոսյան/: Երեխաները մեծ շուքով և խանդավառությամբ դիմավորեցին գալիք Նոր տարին: Նրանց էին միացել կախարդական անտառի հերոսները` Ձյունանուշն ու Ձմեռ պապը, Քաջ Նազարն ու Նազիր, Վեզիրը, շնիկներն ու նապաստակները:Անմասն չմնացին նաև չար կախարդները, որոնք իրենց դերային խաղով էլ ավելի հետաքրքիր դարձրեցին տոնական հանդեսը: Երեխաներին հյուր էին եկել I բ դասարանի փոքրիկները, որոնք տոնական հանդեսն էլ ավելի հետաքրքիր դարձրեցին իրենց պարով /դասվար Ա. Հարությունյան/: Հնչեցին բազմաթիվ մաղթանքներ գալիք տարվա կապակցությամբ: Երեխաները ստացան գեղեցիկ նվերներ Ձմեռ պապիկի կողմից: Դահլիճը ձևավորված էր հանդեսի թեմային համահունչ և ավելի տպավորիչ էր դարձնում տոնական օրը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: