Նորություններ

Դիմակահանդես

Կրթական 2018-12-28

Շատ սպասված տոնը` դիմակահանդեսը, Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Դպրոցականների ուրախությունն ու ցնծությունը անսահման է: Միջին և բարձր դասարանցիները շատ երկար սպասեցին Ամանորյա սիրված տոնին`դիմակահանդեսին: Եվ ահա եկել է այդ օրը: Արագ և հեշտությամբ են սահում ակնթարթները: Ահավասիկ բեմական, տոնական, կերպարային հագուստներով, անճանաչելի և թաքցրած ժպիտներով դպրոցի ճեմասրահ են շտապում 6-9-րդ դասարանների սաները: Սկսվեց տոնը: Ներկաները փոքրիկ պարով, նազանքով ու թեթև սահքով ճեմեցին ճեմասրահում ի ցույց դնելու իրենց բեմական տոնական և կերպարային հագուստները`զարմացնելով և հիացական բացականչություններ կորզելով ժյուրիի անդամներից: Անչափ վառ ու գունեղ էին 6-րդ և 7-րդ դասարանների կերպարները, որոնք էլ արժանացան ամենաշատ մրցանակներին: Անչափ հագեցած էր տոնական ծրագիրը`երգեր, պարեր, շնորհավորանքներ, ուրախ ներկայացումներ: Բոլորը անչափ ուրախ էին, հուզված և չէին կամենում, որ ավարտվի այս հրաշալի երեկոն: Բայց, ավաղ, այն ինչ սկիզբ ունի, ունի նաև ավարտ: Ավարտվեց հաճելի երեկոն, տպավորված էին բոլորը և շտապում էին ասել. երբ կրկին կգա Նոր տարին և դիմակահանդեսը: Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: