Նորություններ

Մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները

Սպորտ 2018-12-26

Դեկտեմբերի 26-ից 31-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու համար հայտավորվել է 38 երկրների 190 շախմատիստ, որոնցից 139 կրում է գրոսմայստերի տիտղոս: Առաջնությանը մասնակցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը և լավագույն 20 շախմատիստների ցանկում ընդգրկված գրեթե բոլոր շախմատիստները: Բացի Արոնյանից, մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Վահե Դանիելյանը: Կանանց մրցաշարին մասնակցելու համար հայտավորվել է 22 երկրների 115 շախմատիստուհի: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտրյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: