Նորություններ

Երկրաշարժ

Կրթական 2018-12-24

Սպիտակի երկրաշարժի 30- ամյա տարելիցի կապակցությամբ Գավառի Ս․ Քոչարյանցի անվան N 1 հիմն․ դպրոցում անցկացվեցին մի շարք միջոցառումներ (սեմինարներ, զեկուցումներ, քննարկումներ), որոնց նպատակն էր իրազեկել աշակերտներին՝ ինչպես վարվել երկաշարժի ժամանակ՝ ինչ անել նախքան երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո։ Կազմակերպվեց նաև աշակերտների տարհանում` նմանատիպ իրավիճակում ճիշտ գործելու հմտությունները զարգացնելու նպատակով։ Դեկտեմբերի 7-ին դպրոցի աշխատակազմը ծաղիկներ խոնարհեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշաքարին, իսկ դպրոցում կազմակերպվեց մոմավառություն՝ 1 ր լռությամբ հարգանքի տուրք մատուցելով երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: