Նորություններ

Հայտնի են «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները

Սպորտ 2018-12-24

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թվականի քվեարկության արդյունքները: 171 միավորով Հայաստանի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: 119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թվականի քվեարկության արդյունքները: 70 միավորով 2018 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: 60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել է Վարդան Բիչախչյանի անունը, ինչի շնորհիվ էլ հենց նա է զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: