Նորություններ

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐԸ

Կրթական 2018-12-24

Կապանի N 5 հիմնական դպրոցում դասարան առ դասարան մուտք է գործում Նոր տարվա շողքը: Ավանդույթի համաձայն, 1-4-րդ դասարանների ուրախ տրամադրությունն օղակ-օղակ տարածվեց և ողջ դպրոցում թագավորեց ուրախությունն ու սպասումը: Ավագ դասարանների սաները, աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ շտապեցին Ամանորյա հարդարանք հագցնել մուտքի ճեմասրահը: Ամեն նոր զարդ կախելուց, նոր սպասելիք բարձրաձայնեցին երեխաները և Նոր տարվա հետ նորանալով՝ բարությամբ օծեցին օրվա միջոցառումները:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: