Նորություններ

<<Եթե բոլորը ... >>

Կրթական 2018-12-22

19.12.2018թ. Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն դպրոցի 1⃣ բ դասարանում ամանորյա տրամադրություն էր տիրում: Երեխաները վիճակահանությամբ միմյանց նվերներ փոխանակեցին: Այնուհետև գալիք տոների կապակցությամբ փոքրիկ նվիրատվություն կատարեցին <<Եթե բոլորը ... >> հիմադրամին, ու թև առավ դասարանում բարությունը ու մարդասիրությունը, որն արտացոլվեց նրանց գեղեցիկ աչուկներում` հույսի, լույսի շող դառնալով առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար: Երեխաների արածն ընդամենը կաթիլ էր, իսկ ծովը բաղկացած է կաթիլներից: ԵՐՆԵԿ , ԹԵ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՎԵՐՋ ՏԱ ՀԱՅՈՒ ՑԱՎԵՐՆ , ՉԱՐԸ ԿՈՐՉԻ, ՈՒ ԲԱՐԻՆ ԲՈՒՅՆ ԴՆԻ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ.. Դասվար՝ Մ. Մանուսաջյան

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: