Նորություններ

Ամանորյա հանդես

Կրթական 2018-12-21

Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի ավանդական միջոցառումների շարքում թերևս ամենաուրախն ու զվարճալին տարրական դպրոցի համար նախատեսված ամանորյա հանդեսն է, որը սովորաբար իրականացվում է դպրոցի 5-րդ դասարանցիների ուժերով: Ավանդույթը չխախտելով՝ այս տարի էլ 5-րդ ա և 5-րդ բ դասարանները, դասղեկներ Հ. Չատինյանի և Զ. Սինդոյանի գլխավորությամբ, իրականցրին իրենց պատրաստած միջոցառումը, որի ընթացքում յուրաքանչյուր երեխա բացահայտեց իր շնորհքն ու կարողությունը: Միջոցառման կենտրոնում գալիք տարվա խորհրդանիշ խոզուկներն էին, որոնք զվարճալի խոսքով վարում և բեմ էին հրավիրում հեքիաթների հերոսներին: Հիշարժան էին դուդուկահար Բուրատինոն, չարաճճի Մաշայի ուղեկցությամբ դհոլահար երեք արջուկները, ճամանակակից ուրախ պարը, երգերը, ճարպիկ ակրոբատները, ֆիզիկական ու կամային ուժ ցուցադրող կարատեսիտները: Միջոցառումն ամբողջացրին Ձմեռ պապն ու Ձյունանուշը իրենց շնորհավորանքներով ու մաղթանքներով: Տարրական դպրոցի երեխաների ծափերի ուղեկցությամբ ընթացող միջոցառումն ավարտվեց, որը երկար կհիշեն թե՛ մասնակից 5-րդ դասարանցիները, թե՛ հանդիասատես տարրական դպրոցը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: