Նորություններ

Այսօր հայտնի կդառնա այս տարվա լավագույն մարզիկի անունը

Սպորտ 2018-12-21

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կկայանա Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխության ամփոփումը: Մրցույթին կքվեարկեն նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցները և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները։ Քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կավարտվի 18:00-ին, որից հետո կամփոփվեն նաև դեկտեմբերի 10-ին մեկնարկած SMS քվեարկության արդյունքները: Տարվա լավագույնի կոչման համար կպայքարեն Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Կարեն Ասլանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Հայկ Գասպարյանը (ուշու), Արթուր Թովմասյանը (մարմնամարզություն), Դավիթ Կասումյանը (ուշու), Ֆերնդինանդ Կարապետյանը (ձյուդո), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկ), Արսեն Ղազարյանը (սամբո), Մաքսիմ Մանուկյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Գրիգոր Մխիթարյանը (սամբո), Հենրիխ Մխիթարյանը (ֆուտբոլ), Արթուր Շահինյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Դավիթ Պետրոսյանը (սամբո), Մարկոս Պիզելլին (ֆուտբոլ), Սարգիս Արթուրի Սարգսյանը (խուլերի հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սարգիս Մուրադի Սարգսյանը (ուշու), Էդգար Ստեփանյանը (հեծանվասպորտ), Վաչիկ Վարդանյանը (սամբո): Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: