Նորություններ

Ամանորի ուրախ տոնը

Կրթական 2018-12-20

Այսօր Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի սրահում արտակարգ եռուզեռ է: ՈՒրախ ու ոգևորված են ամենքը: Չեն համբերում ակնթարթ առաջ իրենց բեմական, տոնական և կերպարային հագուստները ցուցադրել դպրոցի ամենափոքրերը՝ մեր կրտսեր դպրոցականները: Նրանց համար այսօրը այնքան սպասված է: Ահա սրահում իրենց տեղերում են I-V դասարանների սաները: Եվ նրանք ծափողջյուններով դիմավորում են Ձմեռ պապիկին: Նա էլ ներս է մտնում և ուրախ ողջունում ու շնորհավորում բոլորին: Իրենց հրաշալի կատարումներով Ձմեռ պապիկին զարմացրեցին և հիացրին մեր փոքրիկ սաները: Ամենատպավորիչն հագուստներն են՝ վառ ու գունեղ: Ուրախ, անհոգ օր էր մեր սաների համար դեկտեմբերի տասնինը: Չէ որ երբ հյուրնկալվել էին Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը. դա արդեն մեծ ուրախության սկիզբ էր: Թող այս նոր տարին լինի միայն ցնծությունների և ուրախ օրերի շարան: Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: