Նորություններ

Ամանորը Արգիշտի արքայի թագավորական պալատում

Կրթական 2018-12-20

Ստեփանավանի N1 հիմնական դպրոցում նախակրթարանի փոքրիկ սաների մասնակցությամբ տրվեց ամանորյա հանդեսների մեկնարկը: Յուրօրինակ բովանդակությամբ, ճոխ ու գեղեցիկ ձևավորմամբ մի միջոցառում էր սա, որը պատրաստել էր դաստիարակ Շողիկ Ղազարյանը: Արգիշտի արքայի թագավորական պալատում՝ տարբեր երկրներ ներկայացնող սեղանների շուրջ, համապատասխան հանդերձներով ազգերի ներկայացուցիչներ-երեխաներ էին նստել, որոնք յուրաքանչյուրն իր ներկայացրած երկրի կողմից բարեմաղթանքներ էր հղում և համապատասխան պարեր կատարում: Հրաշալի պար-բեմադրություններ էին իսպանական, վրացական, ռուսական և արցախյան պարերը, որոնք երեխաները կատարում էին մեծ ոգևորությամբ: Պարերի շարանը առավել հարստացավ գնչուական կրակոտ պարով, երգերի գեղեցիկ կատարումներով: Արգիշտի արքայի հրահանգով արտգործնախարարը բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրեցին խաղաղության համաձայնագիր, որ ողջ աշխարհում գալիք տարում տիրի խաղաղություն և բարեկեցություն: Վերջում Ձմեռ պապը ամանորյա նվերներ տվեց երեխաներին:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: