Նորություններ

Մուգ սաթի գույնի կախարդիչ ըմպելիք

Կրթական 2018-12-19

Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է: Տոնի նախօրեին Սևանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի 3-րդ ա դասարանի աշակերտները բոլորին հրավիրել էին թեյի սեղանի շուրջ` վայելելու <<Մուգ սաթի գույնի կախարդիչ ըմպելիքի>> մասին հետաքրքիր և բազմաբովանդակ տեղեկություններ: Աշակերտները ներկայացան երգ ու պարով, իրենց իսկ պատրաստած անուշաբույր թեյերով: Դասվար Հ. Ներսիսյանին և նրա աշակերտներին հաջողվեց ջերմացնել, թարմացնել և բարձր տրամադրություն հաղորդել ներկաներին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: