Նորություններ

<<Հացը սուրբ է>>

Կրթական 2018-12-18

Դեկտեմբերի 14-ին Սևանի N4 հիմնական դպրոցի IIIբ դասարանի աշակերտների մասնակցությամբ և ուսուցիչներ` Մ. Հակոբյանի և Գ. Առաքելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված <<Հացը սուրբ է>> թեմային: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Շարունակությունը միաձուլված էր բեմականացմամբ և հորովելի ելևէջներով: Աշակերտները ցուցադրեցին հացի ստացման եղանակները և հասան մինչև հարսին ու փեսային լավաշով դիմավորելու ավանդական կարգին: Դասասենյակում տեղ էին գտել աշակերտների նկարչական աշխատանքները, ինչպես նաև թանգարանային նմուշներ: Միջոցառումը լեփ-լեցուն էր խրատական, ուսուցողական խոսքերով ու երաժշտական կատարումներով: Գրական-երաժշտական ցերեկույթը ավարտվեց` բարձր տրամադրություն և անմոռանալի պահեր պարգևելով ներկաներին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: