Նորություններ

Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Ուշագրավ 2018-12-18

Դեկտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն՝ 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018 թ․-ի դեկտեմբերի 24-ից 2019 թ․-իհունվարի 20-ը ներառյալ: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի, հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2019 թ.-ի հունվարի 8-ից: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: