Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Սաութհեմփթոն-Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 2018-12-17

Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով պարտվել է «Սաութհեմփթոն»-ին: Whoscored-ը ներկայացրել է «Սաութհեմփթոն»-«Արսենալ» հանդիպման իր գնահատականները: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով դուբլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը ստացել է 8.4 գնահատականը: «Արսենալ»-ը 17-րդ տուրից հետո վաստակած 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ 3 միավորով զիջելով 4-րդ տեղում գտնվող «Չելսի»-ին: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: