Նորություններ

Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Սպորտ 2018-12-15

Ավարտվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը: Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից: «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018»-ի «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է դարձել Սիմոն Մարտիրոսյանը: Ծանրորդն այս տարի դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոն: Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: