Նորություններ

Նոր տարի 2019

Կրթական 2018-12-14

Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման հետ… Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ… մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի,նոր երջանկության: 2019 թ դարպասներից այն կողմ, երկնակամարից ցած իջնեն երջանկության փաթիլները, թող բոլորի աչքերում արտացոլվի սիրո անշեջ հուրը, ամենքի առջև փռվեն հաջողության զմրուխտ գորգերը ու թող ամեն ոք հայտնվի առողջության գրկում:Իսկ 2019 թ կառքն իր հրեղեն թևերով թող բոլորին տանի դեպի բարին ու լավը, նվիրական երազանքների կատարումը:

ք. Երևանի թիվ 33 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: