Նորություններ

E-գրադարան Dasaran-ում

Ուշագրավ 2018-12-14

Այսօր Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Dasaran-ի և «Յավրուհրատ» հրատարակչության համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը։ E-գրադարանը հնարավորություն է տալիս ոչ միայն առցանց ընթերցելու բազմաժանր գրականություն, այլև անվճար ներբեռնելու էլեկտրոնային գրքեր։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, «Յավրուհրատ» հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ և այլ հյուրեր։ Նոր էլեկտրոնային գրադարանը մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների շրջանում, ովքեր հաստատապես որոշեցին դառնալ նաև էլեկտրոնային ընթերցանության մշակույթի կրողը: Ի դեպ, էլեկտրոնային գրադարանից կարող են օգտվել ոչ միայն Dasaran-ի հարթակում գրանցված ավելի քան 1 միլիոն օգտատերերը, այլ նաև մյուս բոլոր ընթերցասերները: Դե, իսկ Dasaran-ը շարունակելու է կատարելագործել ընթերցանության խրախուսման այս ձևաչափը՝ մշտապես պատրաստակամ լինելով համագործակցել բոլոր այն հրատարակչությունների հետ, որոնք կմիանան այս կարևոր նախաձեռնության շարունակական ընթացքին։

E-գրադարանը՝ հետևյալ հղումով https://www.dasaran.am/apps/book

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: