Նորություններ

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

Սպորտ 2018-12-14

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկության հաղթող: Բազմամարտում մեր մարզիկը հավաքել է 84․500 միավոր` ցույց տալով լավագույն արդյունքը: Երկրորդ տեղը գրավել է Ճապոնիայի ներկայացուցիչ Տեպի Միվան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լանկինը: Բազմամարտի թիմային հաշվարկում առաջատարը Ճապոնիայի հավաքականն է: Նշենք նաև, որ մրցումներին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ աշխարհի ավելի քան 25 երկրներից: Աղբյուրը՝ Operativ.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: