Նորություններ

<<Աղետներին դիմակայունության օր>>

Կրթական 2018-12-13

Ի կատարումն <<Աղետներին դիմակայունության օր>> միջոցառումների անցկացման ծրագրի և 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ, ս/թ դեկտեմբերի 4-ին Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում ուսուցչական կազմի և աշակերտության հետ անցկացվեց դասախոսություն՝ <<Ինչպես վարվել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո>> թեմայով, իսկ ս/թ դեկտեմբերի 6-ին կազմակերպվեց դպրոցի ողջ անձնակազմի տարհանում՝ <<Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում>> թեմայով: Վերոնշյալ միջոցառումների շրջանակներում, դեռևս նոյեմբեր ամսից դպրոցում բացվել էր լուսանկարների ցուցահանդես-հուշանկյուն:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: