Նորություններ

Դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ Ֆինլանդիայի միջազգային մրցաշարի մեդալակիր

Սպորտ 2018-12-12

Հայաստանը ներկայացնող դահուկորդ Միքայել Միքայելյանը մասնակցել է Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացված դահուկային սպորտի միջազգային մրցաշարին: 19-ամյա մարզիկը 10 կմ դասական ոճի մրցավազքում, մինչև 20 տարեկանների պայքարում, գրավել է երրորդ տեղը՝ գերազանցելով բոլոր սպասելիքները: Ըստ որում, Միքայելը հաջողությունը զարգացրել է 15 կմ ազատ ոճի դահուկավազքում: Հայազգի մարզիկը ընդհանուր պայքարում ճանաչվել է երրորդը, իսկ մինչև 20 տարեկանների մրցավեճում տարածությունն անցել է 36.30,9 ժամանակում՝ գրավելով առաջին տեղը և կանգնելով պատվո պատվանդանին: Նշենք, որ սա Ֆինլանդիայում Միքայելի մասնակցությամբ արդեն չորրորդ միջազգային մրցաշարն էր: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: