Նորություններ

ԵՎ ՊԻՏԻ  ՄԻ ՕՐ ԱՇԽԱՐՀԸ ԱՊՐԵՐ ԴԱԺԱՆ ՔՈ ԲԱԽՏՈՎ, ԻՄ ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Կրթական 2018-12-07

Դեկտեմբերի 7-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցում օրը սկսվեց Սպիտակի անմեղ զոհերի հիշատակին նվիրված մոմավառությամբ: Ուղիղ 30 տարի առաջ, այս օրը` 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.41-ին ստորգետնյա հարվածների շարքը միայն 30վայրկյանի ընթացքում վերացրել է Սպիտակ քաղաքը, մեծ ավերումներ առաջացրել Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում: Անմեղ զոհերի հիշատակը խնկարկեցին դպրոցում սովորող բոլոր աշակերտները, ուսուցիչները և տնօրենությունը: Դպրոցական զանգը 1 րոպե հնչողությամբ ազդարարեց լռության րոպե, աշակերտները դիտեցին հայոց պատմության այս արյունոտ էջին  վերաբերող տեսանյութ, ունկնդրեցին Մեծն Ազնավուրի աշխարհահռչակ <<ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ >> երգը և անփարատ վշտով, կարծես,  լուռ մտմտացին . << Թող հայոց հին հողի օրհնանքով օծվեն ձեր խնկելի լույս շիրիմները>>: Այո՛, ապրում ենք ապագայի վառ հույսերով` չմոռանալով    անցյալի ցավը: Ահա այսպես խնկարկվեց ազգային աղետի վիշտը փաստվեց,  որ հայն ուժեղ է իր ապրածով, այսօր էլ ապրում է,,ապագայի վառ հույսով, չմոռանալով անցյալի վիշտը Թող ձեր չապրված սերերը բոլոր, Ապրեն ու ծաղկեն ծեծված այս հողում, Դառնան մի նոր տուն և մի նոր այգի , Դառնան լույս ջահեր, այս անմխիթար մխիթարանքի, Հարատևության հիշատակի…

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: