Նորություններ

6 մեդալ՝ փաուերլիֆթինգի միջազգային մրցաշարից

Սպորտ 2018-12-07

Փաուերլիֆթինգի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած International Polish Cup European Selection Arnold Classic XPC World միջազգային մրցաշարին: Հավաքականի կազմում մրցաշարին մասնակցող վեց մարզիկներից հինգը՝ Լուսինե Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Էդգար Բադալյանը, Կարեն Մարտիրոսյանը և Նվեր Ղարիբյանը, դարձել են մրցաշարի չեմպիոններ, իսկ Գարիկ Թովմասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Թիմային հաշվարկով փաուերլիֆտինգի ՀՀ հավաքականը գրավել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն տանտերերի՝ Լեհաստանի հավաքականին: Նշենք նաև, որ մրցաշարին մասնակցել է 9 երկրի 150 մարզիկ: Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: