Նորություններ

Ուսումնատակտիկական վարժանք <<Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները>> թեմայով

Կրթական 2018-12-06

Քանի որ Սևան քաղաքը գտնվում է հնարավոր երկրաշարժի 8-10 բալային գոտում, և այստեղ են գտնվում շատ դպրոցներ, մանկապարտեզներ, ուստի շատ կարևոր է, որ անցկացվեն ուսումնական վարժանքներ: Ուսումնական վարժանքի տեսական հավելվածում դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտներին ներկայացվեց «Հեշտ ապրենք երկրաշարժի հետ», «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժից» թեմաներով տեսաֆիլմերը: 06.12.2018թ.-ին Սևան քաղաքի ՀՀ ԱԻՆ և ՓԾ փրկարարական վարչության աշխատակիցները հանդես եկան զեկույցներով՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով: Սևանի №4 հիմնական դպրոցի ուսումնավարժանքի մտահաղացումը հետևյալն էր. «Սևանում տեղի է ունեցել երկրաշարժ, վնասվել են դպրոցի մասնաշենքերը, առաջացել են փլուզումներ և հրդեհ, կան նաև տուժածներ: Դպրոցի երկու մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը ամբողջությամբ ծխապատված են, ծուխը տարածվում է դեպի մյուս մասնաշենքեր, վնասվել են կոմունալ-էներգետիկ համակարգերը: Դպրոցի ազդարարման համակարգի միջոցներով տրվեց ազդանշան և հնչեց տարհանման հրահանգ: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանումը, դպրոցի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի գլխավորությամբ կազմակերպվեց աշակերտների տարհանում: Ահազանգ ստանալուց հետո ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին դպրոցի տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ: Հրշեջ-փրկարարները շենքում արգելափակված տուժածներին դուրս բերեցին և մոտեցրին տարածքում հերթապահություն իրականացնող շտապօգնության և կարմիր խաչի աշխատակիցներին»: Մեր դպրոցում ուսանում է 334 երեխա, ուսուցչական կազմը հասնում է 40-ի, և այսպիսի վարժանքները նախ և առաջ մեզ՝ մանկավարժներիս է անհրաժեշտ, քանի որ երեխաների ապահովության և անվտանգության պատասխանատվությունը մեզ վրա է: Հստակ կարող ենք ասել, որ №4 հիմնական դպրոցը վաղուց առաջնորդվում է «Իմացությունը, գիտելիքը փրկություն է» նշանաբանով:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: