Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2018-12-06

Օր չորրորդ. Սևանի ավագ դպրոցում շարունակվում է «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը։ Այսօր ընտրությունների օրն էր և պայքարը ընթանում էր 4 թեկնածուների միջև՝ Մինասյան Դավիթ (12֊-րդ իրավագիտական հոսք), Սարգսյան Սարգիս (11-֊րդ իրավագիտական հոսք), Գալստյան Հրաչուհի (11 ֊րդ բնագիտական հոսք) և Գալստյան Շողեր (10֊րդ բնագիտական հոսք)։Ընտրությանը մասնակցեցին դպրոցի 229 աշակերտներից 180֊ը։ Ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց «Զորավոր հայրենիք» կուսակցության թեկնածու Սարգիս Սարգսյանը, ով պատիվ կունենա ներկայացնելու Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը Ազգային ժողովում։

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: