Նորություններ

Լեսիկ աղվեսը՝ Եվրոպական երկրորդ խաղերի թալիսման

Սպորտ 2018-12-06

Դեռևս 2017թ.-ից աշխատանքներ էին տարվում՝ ընտրելու Եվրոպական երկրորդ խաղերի թալիսմանին, և ահա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել 2019թ.-ի հունիսի 21-30-ն անցկացվելիք խաղերի թալիսման Լեսիկի շնորհանդեսը: Կազմկոմիտեի ստացած շուրջ 2000 տարբերակներից ընտրվել է ուրախ, խորամանկ և ընկերասեր կենդանի Լեսիկ աղվեսիկը: Նա խաղերի անբաժան մասն է լինելու և մրցումների բոլոր օրերին ուղեկցելու է մասնակիցներին: Կանաչ, սև, դեղին, կապույտ և կարմիր գույները, որոնցով պատկերված է աղվեսիկը, խորհրդանշում են զարգացում և ներդաշնակություն, կարգապահություն, վճռականություն, կենսունակություն, ուժ և ավյուն: Ի դեպ, խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձևի 23 մրցաձև: 4000 մարզիկ կպայքարի մեդալի 200 հավաքածուի համար, իսկ 10 մարզաձևում կխաղարկվեն 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Աղբյուրը՝ Panorama.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: