Նորություններ

<<Էրեբունի-Երևան-2800>>միջոցառում Ստեփանավանի N2 հիմնական դպրոցում

Կրթական 2018-12-06

Նոյեմբերի 29-ին Ստեփանավանի N2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին: 8-րդ <<ա>> դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ և հպարտությամբ ներկայացրին համայն հայության մայրաքաղաք Երևանի հիմնադրման պատմությունը, ներկան, քաղաքի անցուդարձն ու տեսարժան վայրերը: Երեխաները ջերմությամբ կատարեցին Երևանին նվիրված երգեր և արտասանեցին բանաստեղծություններ: Միջոցառմանը յուրահատուկ հմայք հաղորդեց աղջիկների չքնաղ պարը: Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ և լավ տպավորություններով հեռացավ դահլիճից:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: