Նորություններ

<<Բարությունը սահմաններ չի ճանաչում >> խորագրով միջոցառում Լճաշենի դպրոցում

Կրթական 2018-12-05

<< Իսկական բարեգործը նա է, ով ինքը երբեք չի խոսում այդ մասին, այլ ուրիշներն են խոսում>>: ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված հայ մեծ բարերար Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200- ամյակին: Միջոցառումն սկսվեց Մայր Թերեզայի <<Բարիք գործիր ամեն դեպքում>> աղոթքով: Աշակերտները մանրամասն ներկայացրին մեծ բարերարի կյանքի անցած ուղին և կատարած բարեգործությունները՝ նշելով , որ հային բնորոշ աշխատասիրությամբ և համառությամբ, հոգևոր ազնիվ արժանիքներով օժտված Մկրտիչ Սանասարյանն իր հարստությունը վաստակել է ազնիվ աշխատանքով, որը հատկացրել է բարեգործությունների՝ իր բարեպաշտությամբ շատերի համար դառնալով օրինակելի բարերար: Միջոցառումը համեմված էր <<Բարության ծառ>> և <<Հայ ենք մենք երգերով>>: Ծ. Կարապետյան Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: