Նորություններ

Dasaran կրթական ծրագիրը կրկին համախմբել էր Երևանի և մարզերի մանկավարժներին…

Ուշագրավ 2018-12-03

Նոր ձևաչափ, արդիական հիմնահարցեր ու թարմ գաղափարներ… ահա այս էր Dasaran-յան թիմի և Երևանի ու ՀՀ 6 մարզերի հանրակրթական դպրոցներում դասավանդող 150 մանկավարժների հանդիպման առանցքում, որը կայացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկեան սրահում դեկտեմբերի մեկին: Մանկավարժների կողմից արդեն իսկ շատ սիրված ԹԱՐՄ OUT յուրօրինակ աշխատանքային սեմինարի ամփոփիչ հանդիպմանը համակողմանիորեն անդրադարձ կատարվեց կրթության ոլորտի հիմնահարցերին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին, ներառական կրթությանն ու աշակերտների սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին: Ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ լի միջոցառմանը մանկավարժներին ներկայացվեցին նաև Dasaran-ի կողմից մշակվող նոր ու տարբերվող աշխատանքային սեմինարները, որոնց մեկնարկը կտրվի գալիք տարվա հունվար ամսից: Շնորհակալ ենք ՀԱՀ-ին՝ սրահը տրամադրելու համար:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: