Նորություններ

Գերմաներենի միամսյակ Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2018-12-01

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում բարձր հիմքերի վրա են դրված օտար լեզվի (գերմաներենի ) դասավանդումը:Դրան նպաստում են նաև հաճախ կազմակերպվող բաց դասերը,առարկայական միջոցառումներն ու մրցույթները: Նոյեմբերին դպրոցում հայտարարված էր գերմաներենի միամսյակ:Կազմակերպվեցին բաց դասեր,միջոցառումներ,ստեղծվեցին անկյուններ:Ամիսը եզրափակվեց 2 թիմերի միջև անցկացվող մրցույթով: Գերմաներենի ուսուցչուհի Լ. Միկիչյանը մրցույթ էր կազմակերպել <<Հայաստան>> և <<Գերմանիա>> թիմերի միջև՝ մասնակցությամբ VIII-X դասարանների աշակերտների:Մրցույթն անցկացվեց 2 փուլով: I փուլում թիմերը բանավոր ներկայացրեցին 2 երկրների աշխարհագրական դիրքը,սահմանները,գետերը,լճերը,լեռները,քաղաքները,մայրաքաղաքները,տեսարժան վայրերը և խորհրդանիշները:Թիմերը շատ լավ էին պատրաստվել,հարցերին պատասխանում էին սահուն,գրագետ գերմաներենով: II փուլն անցկացվեց գրավոր՝ ստուգելու աշակերտների գիտելիքները քերականությունից:Այս փուլում ավելի բարձր արդյունք ցուցաբերեց <<Հայաստան>> թիմը և ճանաչվեց հաղթող: Վերջում էկրանին ցուցադրվեցին Գերմանիայի և Հայաստանի տեսարժան վայրերի նկարները:Առաջադրանքներ տրվեցին նաև ուսուցիչներին,ովքեր ակտիվորեն մասնակցեցին:Մրցույթը շատ ուսանելի էր,հետաքրքիր և մեծ բավականություն պատճառեց հանդիսատեսին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: