Նորություններ

«Աշնան վերջին տերևը»

Կրթական 2018-11-30

Աշնանը նվիրված գեղեցիկ միջոցառում անցկացվեց Սևանի №4 հիմնական դպրոցում (ԴԱԿ՝ Մարիամ Խաչատրյան և Հրաչուհի Թորոսյան): IIբ դասարանի փոքրիկները (դասվար՝ Աննա Վարդանյան) կարծես իսկական աշուն էին բերել դասարան: Աշունը խորհրդանշող մրգերով, բազմագույն տերևներով ու այլ բարիքներով կահավորված դասասենյակում հնչում էր նրանց ասմունքը, երգն ու պարը: Մրգերը ներկայացնում էին իրենց դերն ու նշանակությունը, իսկ առաջադրված հանելուկերին ճիշտ պատասխանողները արժանանում էին «Աշուն տատիկի» մրցանակներին: Միջոցառման կազմակերպիչները և մասնակիցները արժանացան տնօրենության խրախուսանքին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: