Նորություններ

Հանդիպում

Կրթական 2018-11-30

Մասիսի հ.5 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում` §Անչափահասների կողմից սառը զենք հանդիսացող կամ դրան նմանվող առարկաների կրման կամ դրանց գործադրմամբ կատարվող մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը կանխարգելման մասին¦ թեմայով: Հանդիպմանը զեկույցով հանդես եկան ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գծով և ԸԲԿ բաժանմունքի պետ ոստիկանության մայոր Ա.Սարգսյանը, ԸԲԿ բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Վ.Սիմոնյանը: Հանդիպում-զրույցի ընթացքում ոստիկանության աշխատակիցները դպրոցականներին հանգամանալից բացատրեցին դրանց բացասական հետևանքները: Հանդպիպումը դաստիարակչական, ուսուցողական բնույթ էր կրում և բուն նպատակն էր օգնել սովորողներին` գիտակցելու և հասկանալու, որ նման արարք կատարելու դեպքում անչափահասը նույնպես պատժի է ենթարկվում: Ուստի օրենքի պահպանումը ոչ թե կարևոր է, այլ անհրաժեշտություն: Իսկ հանդիպման վերջում դպրոցականները հնչեցրին իրենց հուզող բոլոր հարցերը, որոնց ոստիկանները սիրով և սպառիչ պատասխանեցին։

Արարատ, ք. Մասիսի թիվ 5 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: