Նորություններ

Բաց դաս <<Շախմատ>> առարկայից Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2018-11-30

2018 թվականի նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկայի ուսուցչուհի Շ. Մովսիսյանը չորրորդ դասարանում անցկացրեց բաց դաս՝ Երկքայլանի մատային դիրքեր. «ցուգցվանգ» թեմայով: Դասի ընթացքում իրագործվեցին նախատեսված հիմնական նպատակներն ու խնդիրները, կիրառվեցին արդյունավետ մեթոդներ, որոնք նպատակամետ էին: Աշակերտները գիտակցեցին համագործակցային աշխատանքի կարևորությունը: Շախմատային ունակություններով աչքի ընկնող Տիգրանը ստուգեց դասընկերների շախմատային դիտողականությունը: Այնուհետև Տիգրանը, առանց խաղատախտակին նայելու, խաղաց մի պարտիա և մատ հայտարարեց 14 քայլից: Դասի վերջում ուսուցչուհին մեկ անգամ ևս փաստեց, որ շախմատը ձևավորում և զարգացնում է անհատի գեղագիտական ճաշակը, պայքարում է վատ երևույթների, բացասական զգացմունքների՝ վախի, անվստահության դեմ: Գոհ էին և՛ դասալսողները, և՛ դասավանդող ուսուցչուհին, և՛ աշակերտները:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: