Նորություններ

Բոլոր ժամանակների մանկական լավագույն գրքերը

Ուշագրավ 2018-12-10

The Independent հրատարակչությունը ներկայացրել է բոլոր ժամանակների լավագույն 30 մանկական գրքերը։ Ցուցակի հեղինակներն ընդգծել են, որ գրքերը ցանկում ընդգրկվել են ժամանակի, ճաշակի և ամենակարևորը, ընթերցողների թելադրանքով։ Ցանկը գլխավորում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը, որը փորձագետները համարել են «մանկական գրականության ամենահզոր և անսովոր նմուշը»։ Ցուցակում է նաև Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները, Ջեյմս Բարի «Փիթեր Պենը», Կլայվ Լյուիսի «Նարնիի ժամանակագրություն», Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ, կամ գնալն ու գալը», Ջոն Ռոուլինգի Հարի Փոթերի արկածների մասին գրքերի շարքը և այլն։ Աղբյուրը` Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: