Նորություններ

Էրեբունի-Երևան 2800

Կրթական 2018-11-29

26.10.2018 Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում պատմության ուսուցչուհի Ա. Մկրտչյանը VIա դասարանի սովորողների հետ կազմակերպել էր միջոցառում «Իմ քաղքամայր Երևանը 2800 տարեկան է» խորագրով: Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին Երևանի հիմնադրման պատմությունը, Երևանի զինանշանը, դրոշը, հիմնը: Բեմականացման միջոցով ներկայացրեցին Արգիշտի I-ի հրամանով գրված Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին վկայող սեպագիր պատմությունը: Հնչեցին Երևանին նվիրված բանաստեղծություններ, հայտնի մարդկանց խոսքեր: Սովորողները մեծ ոգևորությամբ կատարեցին Երևանի օրհներգը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: