Նորություններ

Մագնուս Կարլսենը՝ շախմատի աշխարհի նոր չեմպիոն

Սպորտ 2018-11-29

Լոնդոնում ավարտվել է շախմատի աշխարհի թագի համար պայքարը։ Աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պաշտպանել է Մագնուս Կարլսենը։ Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը և հավակնորդների մրցաշարի հաղթող ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի են ավարտել դասական բոլոր 12 պարտիաները, որին հաջորդել էր թայ-բրեյքը։ Կարլսենը կստանա 550 հազար եվրո, Կարուանան՝ 450 հազար: Մրցախաղի ընդհանուր հաշիվը 6։6 էր։ Շախմատիստները պայքարը շարունակել են արագ շախմատի պարտիաներում: Նախատեսված 4 պարտիաներից 3-ում Կարլսենը հաղթանակ է տոնել և հռչակվել աշխարհի չեմպիոն։ Առաջին անգամ նորվեգացի շախմատիստը տիտղոսը պաշտպանել է 2014 թվականին` հաղթելով Վիշվանատան Անանդին, երկրորդ անգամ 2016-ին՝ հաղթելով Սերգեյ Կարյակինին: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: