Նորություններ

«Արմատախիլ անել կոռուպցիան»

Կրթական 2018-11-28

Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ, դասղեկի ժամեր, բանավեճ՝ «Ո՛չ, կոռուպցիային», «Արմատախիլ անել կոռուպցիան» թեմայով : Աշակերտները պատրաստել էին պատի թերթեր, պլակատներ, լոզունգներ: 6-րդ դասարանի աշակերտները դասղեկի ժամին բեմականացրին կոռուպցիոն դեպքեր, որոնց հետ առնչվում ենք առօրյայում: 10-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Սանամյանը իր խոսքում նշեց, որ պետք է մեր մեջ սերմանենք հայկական հին ու իմաստուն ասացվածքը <<Փողը ձեռքի կեղտ է>>, նամանավանդ չաշխատածի համար ստացած փողը և խոստացան իրենց ձեռքերն ու հոգիները մաքուր պահել այդօրինակ աղբից, ասելով , որ ինչպես մոլախոտերն են խեղդում գեղեցիկ վարդին ու ոչնչացնում ծաղկած պարտեղը, այնպես էլ այդ արատը կխեղդի մեզ և կավերի մեր հինավուրց ու սրբազան երկիրը: Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: