Նորություններ

ԻՆՉՊԵՍ  ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԿՏՐԵԼ ՆՐԱՆՑ ԿԼԱՆԱԾ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻՑ

Կրթական 2018-11-28

Կապանի N5 հիմնական դպրոցում գործում է աշակերտական հերթապահություն, որը միտված է երեխաներին ներգրավելու կարգապահական և հասարակական աշխատանքներում և նրանց առժամանակ կտրելու սմարթֆոններից: Ավելին` այսօր` նոյեմբերի 28-ին, ըստ գրաֆիկի հերթապահում է 8-րդ <<ա>. դասարանը, որտեղ սովորում է ԱԽ մնախագահ Մարթա Հարությունյանը: Նրա մտահղացմամբ, դասարանական աշակերտական խորհուրդը նախաձեռնել է հետաքրքիր ակցիա, որը միտված է ապահովելու դասամիջոցային կարգուկանոնը, ազատ ժամանակը գեղեցիկ օգտագործելու վարքագիծը: Այսպես. նրանք պատրաստել են թռուցիկներ. <<Մի՛ վազիր>>, <<Մի՛ հրիր>>, <<Մի՛ խփիր>>, <<Մի՛ աղմկիր>>, <<Մի՛ ուշացիր>>, <<Մի՛ գոռա>> գրույթներով և դասամիջոցներին բաժանել գրույթին համապատասխան վարք դրսևորած աշակերտներին: Ակցիան թե՛ աշխուժություն մտցրեց, թե՛ կարգի հրավիրեց աղմուկ ստեղծողներին, թե՛ բոլորին կենտրոնացրեց կենդանի շփումներին:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: