Նորություններ

Բաց դաս Լճաշենի դպրոցում

Կրթական 2018-11-27

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ինԱ դասարանում <<Ա>> տառի ուսուցման բաց դաս էր: Նորաթուխ աշակերտները կարողացան ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և այդ եզրույթները սահուն ձևով օգտագործել խոսքում: Հմուտ դասվար Վարսիկ Կարապետյանը խմբերի բաժանեց աշակերտներին: Խմբերն անվանեցին արև, արագիլ, արծիվ: Կարողացան ներկայացնել դերային խաղ: Խմբերին հանձնարարվեց տրված նկար-բառերը ենթարկել հնչյունային վերլուծության: Փոքրիկները մեծ խանդավառությամբ երգեցին <<Ես հնչյունն եմ>> երգը, որից հետո դասվարը իրականացրեց <<Ա ա>> տառի գրությունը մասնիկների համադրելու միջոցով: Դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը և ուսուցիչները բարձր գնահատեցին դասվարի և աշակերտների երկու ամսվա ձեռքբերումները: Դասի ավարտին դասվարը դիմեց իր աշակերտներին ուղերձով. Սիրելի սա՛ն, դու մուտք գործեցիր հայ դպրության կաճառ… Գիտցի՛ր, Մեսրոպյան այբուբենը հույս է, հավատ է, սեր է: Սիրով սերտի՛ր այն: Հ.Առաքելյան /տարրական դասարանների մեթոդ - միավորման նախագահ /

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: