Նորություններ

Վիկտորինա ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին

Կրթական 2018-11-24

Այսօր Լճկաձորի հիմնական դպրոցում տեղի ունեցավ վիկտորինա ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին: <<Բաշ Ապարան>>, <<Ղարաքիլիսա>>, <<Սարդարապատ>> թիմերը ակտիվ պայքարեցին,փայլեցին իրենց գիտելիքներով: Թիմերը ժյուրիի անդամներին և հանդիսատեսին զարմացրին նաև իրենց ազգային երգ ու պարով: Առողջ պայքարի մթնոլորտում հաղթող ճանաչվեց <<Ղարաքիլիսա >> թիմը: Վիկտորինան կազմակերպել էր Լճկաձորի հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հ. Մուսայելյանը : Ազգի,պետության պահպանման հիմքը դրվում է դպրոցում: Ուստի այս միջոցառմամբ հարկ ենք համարել փոքրիկ ներդրում ունենալ վաղվա սերնդի հայրենասիրության դաստիարակման գործում` տալով նրանց գիտելիքներ մեր պետականության պատմությունից, և ակնկալելով, որ օգտագործելով դրանք նրանք կկատարեն շատ ավելի խրթին գործ` այն է ոչ միայն պահպանել ստեղծածը, այլ նաև պետությունը տանել զարգացման ճանապարհով:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: